Նախագիծը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից՝ 25RG-4B011 ծածկագրով:
Այս նախագիծը նպատակ ունի բարելավել Գիտական կենտրոնում պահպանվող հայկական բադրիջանի, տաքդեղի, պոմիդորի տեղական հինավուրց (լանդրաս LR) ձևերի ֆենոտիպային բնութագրիչները, ինչպես նաև Capsicum-ի գենոմային բնութագրումը։ LR-ները շատ կարևոր են ճկուն գյուղատնտեսության համար և նրանց գենետիկական ժառանգությունը ներկայացնում է գեների ռեզերվուար, որը կարող է օգտագործվել նոր սորտերի ստեղծման համար՝ ինչպես դասական, այնպես էլ առաջադեմ բուծման և գենետիկական մեթոդներով: Առաջարկվող գործողությունը նպատակ ունի ստեղծել Հայաստանում գոյություն ունեցող բազմազանությունը պատկերող բադրիջանի, տաքդեղի, պոմիդորի տեղական սորտերի նոր հիմնական հավաքածու: Հիմնական հավաքածուները կարևոր են գերմպլազմայի ռեսուրսների գենոմային տատանումները ուսումնասիրելու և թեկնածու գեները բացահայտելու համար գենոմի լայն ասոցիացիայի քարտեզագրման մոտեցումների միջոցով:
Նկարագրիչները և ֆենոտիպային տվյալները հասանելի կլինեն մի շարք տվյալների բազաների միջոցով՝ ապահովելով տեղեկատվության հասանելիություն սելեկցիոներներին, ամրապնդելով բույսերի գենետիկական ռեսուրսների տեղեկատվական համակարգը:
Հավաքածուն հզոր կլինի հետազոտական և բուծման նպատակներով, կբարելավի տեղական բարձրորակ արտադրանքի սննդի շղթայի արժեքը՝ դրական ազդեցություն ունենալով վերջնական օգտագործողների համար:
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2025-2027թթ․
© 2019-2026 Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն. Բոլոր իրավունքները պաշտպանված են: